Նատալյա Վոդյանովան խենթանում է Հնդկաստանի եւ Dior-ի նոր զգեստի համար

13:19   13 դեկտեմբերի, 2018

Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկի՝ Նատալյա Վոդյանովայի էջում, ով երեկ Փարիզում էր, այսօր լուսանկարներ են հայտնվել, որոնք արված են Հնդկաստանի Ուդայպուր քաղաքում։

Լուսանկարներից մեկում մոդելը Dior  ապրանքանիշի կաթնագույն զգեստով է։ Այն հարսանեկան զգեստ է հիշեցնում, եւ հետեւորդները ենթադրել են, որ Վոդյանովան սիրելիի ՝ Անտուան Արնոյի հետ որոշել է թեմատիկ հարսանեկան արարողություն կազմակերպել։ Վոդյանովան, սակայն, չի նշել՝ ինչ առիթով է նման զգեստ ընտրել։

Իր միկրոբլոգում նա գրել է. «Այս շաբաթ իմ ամենասիրելի երկրներից մեկում եմ։ Ո՞վ է Հնդկաստանը սիրում ինձ նման։ Աչքերը վերամիավորվում են հոգու հետ»։

Նշենք, որ օրերս կայացել է Հնդկաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Մուկեշ Ամբանիի դստեր՝ Իշա Ամբանիի հարսանյաց արարողությանը, որին ներկա են եղել հայտնիներ ամբողջ աշխարհից՝ քաղաքական գործիչներ, դերասաններ, երգիչներ, բանկիրներ։ Փակ երեկույթի ընթացքում երգել է Բեյոնսեն, զույգին շնորհավորելու է եկել Հիլարի Քլինթոնը։ Բացառված չէ, որ արարողությանը հրավիրված է եղել նաեւ Վոդյանովան։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Harper's Bazaar, 



© NEWS.am STYLE