Լեոնարդո Դի Կապրիոն զրկվել է «Օսկարից»

10:14   13 դեկտեմբերի, 2018

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն սպիտված է եղել բաժանվել «Օսկարի» արձանիկից, որը նախկինում պատկանում էր Մարլոն Բրանդոյին։

Դերասանը հազվագյուտ իրը նվեր էր ստացել իր 37-ամյա մալայզիացի ֆինանսիստ Ջոու Լոուից, ով մեղադրվում է խոշար չափով ֆինանսական խարդախության մեջ։ Դատական նիստերի ընթացքում պարզվել է, որ Լոուն, ով ֆինանսավորել է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի նկարահանումները, աճուրդում «Օսկարի» արձանիկը գնել է 600 հազար դոլարով։

New York Times-ի տվյալներով՝ ֆինանսիստին մեղադրանք է առաջադրվել սեփական երկիրի պետական հիմնադրամից միլիարդավոր դոլարների հափշտակության համար։ Դատարանը մտադիր է օտարել ոչ միայն «Օսկարը», այլեւ Ջոու Լուոի այլ թանկ գնումներ՝ Պաբլո Պիկասոյի, Մոնեի եւ Վան Գոգի նկարները, զբոսանավեր եւ նույնիսկ գեղեցկուհի Միրանդա Քերի առանատան դաշնամուրրը։ Մոդելի փաստաբանները հայտարարել են, որ նա դեմ չէ վերադրաձնել երաժշտական գործիքը, սակայն տան ծրագիրը չի նախատեսում դաշնամուրի տեղափոխում։

Աղբյուրը եւ լուսանկարները The New York Times, Digital Spy



© NEWS.am STYLE