VARDA-ն հանգստից գիրացած է վերադարձել

15:13   13 դեկտեմբերի, 2018

Պարուհի VARDA-ն, ով մայրիկի եւ քրոջ հետ ճանապարհորդում էր Իտալիայում, հայտնել է, որ հանգստից վերադարձել է անցանկալի «բեռով»։ Պարուհին չի կարողացել անտարբեր մնալ իտալական համեղ կերակուրների հանդեպ եւ հանգստից վերադարձել է 2 կգ ավելորդ քաշով։

«+2, եւ սա ֆիլմի անվանում է չէ, այլ Հռոմից ինձ հետ «բերված» կիլոգրամները։ Լավ կլիներ, եթե օդանավակայանում վերահսկեին ոչ թե ճամպրուկների, այլ ուղեւորների քաշը։ Այդ դեպքում մենք՝ աղջիկներս, արձակուրդի ընթացքում կվերահսկեինք ախորժակը»,- գրել է VARDA-ն։

VARDA-ն արդեն իսկ սկսել է մարզվել՝ սպորտային կազմվածքը վերականգնելու համար։ Հայտնի հայուհին, իսկապես, իդեալական մարմին ունի։



© NEWS.am STYLE