«Խելառ» Ջեյսոն Մամոան եւ «մերկ» զգեստով Էմբեր Հերդը՝ «Ակվամեն»-ի պրեմիերային

17:47   13 դեկտեմբերի, 2018

«Ակվամեն» ֆիլմի գլխավոր դերակատար Ջեյսոն Մամոան զարմացրել է հանդիսատեսին ֆիլմի՝ Լոս Անջելեսում կայացած վերջին պրեմիերայի ընթացքում։ Նա պարել է պրեմիերայի ընթացքում եւ տարօրինակ շարժումներ արել։ Մյուս դերասանների ընկերակցությամբ Ջեյսոնը տուրք է տվել հույզերին եւ ջարդել գավազանը։

Երեկոյի ընթացքում առանձնացել է նաեւ դերասանուհի Էմբեր Հերդը, ով ֆիլմում մարմավորում է Մերայի կերպարը։ Դերասանուհին թափանցիկ կանաչ զգեստ էր կրում, որը երկրպագուների հիացմունքն է առաջացրել։ Զգեստի հեղինակը Julien Macdonald ապրանքանիշն է։

Էմբեր Հերդը սիրում է անկեղծ հագուստ կրել։ Օրերս նա Նյու Յորքի փողոցներում զբոսնել է թափանցիկ բոդիով առանց կրծկալի։ Դերասանուհին կրում էր նաեւ պիջակ եւ շատ աքսեսուարներ, հատկապես գեղեցիկ տեսք ուներ կուլոնը, որը դերասանուհին կրում էր գրեթե մերկ մարմնին։

Աղբյուրը՝ Stuff

Լուսանկարները՝ Legion Media



© NEWS.am STYLE