«Սերեբրո» խումբը նմանակել է Կոկորինին եւ Մամաեւին

16:51   13 դեկտեմբերի, 2018

Ռուսական «Սերեբրո» փոփ խումբը «Пятница» երգի հիման վրա տեսահոլովակ է թողարկել, որում օգտագործել են ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինի եւ Պավել Մամաեւի հետ կապված սկանդալային պատմությունը։

Ըստ սյուժեի՝ Ռուսաստանի հավաքականի մարզաշապիկներ կրող ֆուտբոլիստները ռեստորանում են եւ ուշադրություն են դարձնում իրենց կողքին նստած տղամարդուն, ով կոստյում է կրում։ Խմբի անդամները նստում են արդեն իսկ գինովցած ֆուտբոլիստների կողքին՝ նրանց ուշադրությունը գրավելով իրենց վրա, ինչի շնորհիվ երեկոն անցնում է առանց միջադեպերի:

Հոկտեմբերի 8-ին Կոկորինը եւ Մամեւն ընկերների հետ գանգուղեղային վնասվածք էին հասցրել հեռուստահաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին, ջարդել նրա մեքենայի ապակին եւ վնասել դուռը: Մեղադրյալները ծեծկռտուք են սկսել նաեւ ՌԴ պետական գիտական կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայսինի եւ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության պաշտոնյա Դենիս Պակի հետ Մոսկվայի կենտրոնում գտնվող սրճարանում: Բժիշկները Պակի մոտ ախտորոշել են փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում եւ ձեռքի վնասվածք: Ականատեսների խոսքով՝ Կոկորինը եւ Մամաեւը նաեւ պաշտոնյայի են վիրավորել: Իրավախախտումների համար սպորտսմեններին մինչեւ յոթ տարվա ազատազրկում է սպառնում:   

Նոր տեսահոլովակում խումբը նմանակել է նաեւ Little Big խմբին, ռեփեր Էլջեյին եւ Ֆեյսին:

Տեսարաններից մեկում հայտնվում են տղամարդիկ, ովքեր նման են Ալեքսանդր Պետրովին եւ Ռուսլան Բոշիրովին, ում Մեծ Բրիտանիան մեղադրում է Սկրիպալների սպանության առնչակցության համար: Ըստ տեսահոլովակի՝ Պետրովը եւ Բոշիրովը չգիտեն՝ ուր գնալ հանգստանալու եւ տարբերակներ են որոնում համացանցում: Այդ պահին կողքի սեղանին նստած Օլգա Սերյաբկինայի ընկերուհուն  կարտոֆիլի համար սոուս են առաջարկում:

«Սոուս վերցրու»,- առաջարկում է Սերյաբկինան: Այդ արտահայտությունը հնչում է անգլիական Salisbury քաղաքի անվան նման, որտեղ տեղի է ունեցել պատահարը:



© NEWS.am STYLE