Սիլվա Հակոբյանը ցույց է տվել ծնողներին եւ շնորհավորել հայրիկի ծննդյան օրը

14:49   13 դեկտեմբերի, 2018

Երիտասարդ երգչուհի Սիլվա Հակոբյանը շնորհավորել է հայրիկի ծննդյան օրը։

Instagram-ի Story հատվածում, որ տեղեկատվությունը միայն 24 ժամ է հասանելի, ինչից հետո անհետանում է, երգչուհին լուսանկարներ է տեղադրել ծնողների հետ։ «Շնորհավոր աշխարհի ամենալավ հայրիկի ծննդյան օրը»,- լուսանկարներից մեկը անգլերեն լեզվով մակագրել է երգչուհին։

Ավելի վաղ երգչուհին օդանավակայանում արված լուսանկար էր հրապարակել, որը հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Ինչքան էլ շատ եմ ճամփորդում, միևնույն է իմ ամենասիրելի երկիրը եղել ու մնում է Հայաստանը։ Ինձ հետաքրքիր է, թե ո՞րն է ձեր սիրելի երկիրը։ Հ.Գ. Չմոռանաք ինձ բարի թռիչք ցանկանալ»։



© NEWS.am STYLE