«Զգույշ եղեք համբերատար մարդկանց հետ». Եվա Բաղդասարյան

16:13   13 դեկտեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր կերպարով է ներկայացել։

Դերասանուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որոնցում երկար դասական զգեստ է կրում։

«Զգույշ եղեք համբերատար մարդկանց հետ։ Երբ նրանց համբերությունն ավարտվում է, նրանք նավահանգիստներ են այրում, ոչ թե նավեր»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է դերասանուհին:

Ավելի վաղ դերասանուհին լուսանկարներ էր տեղադրել, որոնցում երկար, ջինսե վերնազգեստ եւ սպիտակ տոպ էր կրում, որոնք համադրել էր սեւ տաբատի հետ։ «Այս կյանքը շատ կարճ է։ Ես ամեն օրս ապրում եմ այնպես, ինչպես կյանքիս վերջին օրը։ Ուրախացեք, չար մի եղեք»,- նկարներից մեկին կից գրել էր նա։



© NEWS.am STYLE