Քսենիա Բորոդինան անծանոթին օգնել է բնակարան գնել եւ վերամիավորվել դստեր հետ

18:03   13 դեկտեմբերի, 2018

«Դոմ 2»-ի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան անծանոթին օգնել է բնակարան գնել:

Մի քանի օր առաջ Քսենիա Բորոդինան իր Instagram-ի էջում հրապարակում էր արել եւ օգնություն խնդրել: Հեռուստահաղորդավարուհին չէր կարողացել անտարբեր անցնել Ալեքսեյի պատմության կողքով, ով պայքարում է 3-ամյա դստեր հետ ապրելու իրավունքի համար:

Իդայի մայրը զրկվել է ծնողական իրավունքներից, իսկ Ալեքսեյին երեխանի խնամակալությանը չեն հանձնել, քանի որ հայրության մասին սյունակում նրա անունը գրված չի եղել: Երբ Ալեքսեյն իմացել է, որ ինքն է երեխայի կենսաբանական հայրը, աշխատանքի է անցել մանկատանը՝ դստերը մոտ գնվելու համար: Սակայն երեխային մանկատնից տեղափոխել կկարողանա միայն այն ժամանակ, երբ բնակարան ունենա: Բորոդինան երկրագուներին խնդրել էր ֆինանսական օգնություն ցուցաբերել տղամարդուն:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ксения Бородина (@borodylia)

«Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ալեքսեյի հետ: Իմ եւ ձեր ջանքերի շնորհիվ մենք հավաքել ենք անհրաժեշտ գումարը: Ուռա: Նրանք սեփական բնակարանը կունենան: Ես ստիպված եմ գրել, որ նրանց ֆինանսական օգնություն եմ ցուցաբերել, թեեւ ատում են դա, քանի որ ինձ համար անտանելի էր կարդալ՝ ինչպես են մարդիկ մեղադրում հրապարկման համար, որով օգնություն էի խնդրում…

Ոչ ոք իմ կամ ամուսնուս գրպանը մտնելու իրավունք չունի: Մենք մեծ ընտանիք ունենք, մտերիմներ, հարազատներ, եւ ամբողջ կյանքն առջեւում է: Ձեր գործը չէ՝ ինչպես ենք տնօրինում գումարը: Օգնության խնդրանքով հրապարակումները ձեզ համար չեն, դրանք մարդկանց համար են: Հետո կհասկանաք տարբերությունը, անպայման կհասկանաք»,- հայտնել է «Դոմ 2»-ի հաղորդավարուհին:

Շուտով Ալեքսեյը եւ Իդան կկարողանան միասին ապրել. մնում է միայն հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը:

 



© NEWS.am STYLE