Աննա Թովմասյանը եւ Արամեն՝ հետաքրքիր կերպարում

19:53   13 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Աննա Թովմասյանը լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Արամեի հետ։

Երգչուհու միկրոբլոգում տեղադրված լուսանկարն արված է նկարահանման հրապարակում։ Զույգը հնդկական հագուստ է կրում։ «Իսկ դուք սպասո՞ւմ եք մեր նոր տարվա ելույթին»,- մեկնաբանություններում գրել է Աննա Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Թովմասյանը լուսանկարներ էր հրապարակել, որոնցում գեղեցիկ դիմահարդարմամբ էր. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։



© NEWS.am STYLE