Սեքսուալ տարվա ցանկացած եղանակին. Էմիլի Ռատակովսկին՝ տոպով եւ վառ բաճկոնով

18:49   13 դեկտեմբերի, 2018

Մոդել Էմիլի Ռատակովսկին սեքսուալ կերպարով շրջել է Նյու Յորքի փողոցներում: Չնայած ջերմաստիճանը բավական ցածր է եղել՝ Էմիլի Ռատակովսկին չի հրաժարվել սիրելի իրերից եւ սպիտակ տոպ է կրել, որը համադրել էր լայն տաբատի հետ:

Կերպարի շեշտը դրված էր The North Face-ի՝ վառ գույնի բաճկոնի վրա: Մոդելի կերպարն ամբողջացնում էին Ray-Ban-ի ակնոցն ու սպիտակ սպորտային կոշիկները: Էմիլին գիտի՝ ինչպես սեքսուալ տեսք ունենալ նույնիսկ ցուրտ եղանակին:

Աղբյուրը եւ լուսանկարը՝ Harper’s Bazaar



© NEWS.am STYLE