Marvel կոմիքսների սուպերհերոսների շարքում գտել են Նիկոլայ Բասկովին

19:13   13 դեկտեմբերի, 2018

Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովին շատ նման կերպարի են հայտնաբերել Marvel Comics ընկերության կոմիքսներում: Այդ հանգամանքին ուշադրություն է հրավիրել Twitter-ի օգտատեր  @AsgardianRiver-ը:

«Նիկոլայ Բասկովը գոյություն ունի Marvel-ի տիեզերքում: Հիմա դուք գիտեք դրա մասին: Եվ ձեզ այլեւս ոչինչ չի զարմացնի»,- գրել է օգտատերը:

Marvel-ին նվիրված կայքում նշվում է, որ Բասկովին կարելի է հանդիպել The Avengers Prelude: Black Widow Strikes (Վրիժառուները: Մուտք. Սեւ ջուրը հարձակում է գործում) թողարկման մեջ: Թողարկումը նվիրված է ռուս լրտես Նատաշա Ռոմանոֆին:

Նշվում է, որ Նիկոլայ Բասկովը Մոսկվայի ամենահայտնի ակումբներից մեկում է, սիրախաղ է սկսել աղջիկների հետ եւ մատուցողից ալկոհոլային խմիչք է խնդրել: Մատուցողուհին Ռոմանոֆն է, ով քողարկված է աշխատում:

Սերիան թողարկվել է 2012թ.-ին:



© NEWS.am STYLE