Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել «թաթարական Խալկին»»

20:06   13 դեկտեմբերի, 2018

Շոումեն, Comedy club-ի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանն իր էջում հրապարակել է «չափից շատ մարզված» Բատրուդինովի լուսանկարը: Նրա մասնակցությամբ համարը ներառված կլինի Comedy club-ի նոր թողարման մեջ, որը News.am Style-ը կներկայացնի հեռարձակվելուց անիմջապես հետո:

««Թաթարական Խալկն» արդեն այստեղ է: Comedy club-ը ТНТ-ով կհեռարձակվի ուրբաթ օրը՝ ժամը 21:00-ին»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանն իր միկրոբլոգում:  

Օրեր առաջ Գարիկ Մարտիրոսյանը «սադրել է» Բատրուդինովին՝ լուսանկար հրապարակելով Գարիկ Խարլամովի եւ Տիմուր Բատրուդինովի հետ, որում վերջինս շատ նման է Անդրեյ Գրիգորեւ-Ապոլոնովին։



© NEWS.am STYLE