Տուն-տեղ․ Լոֆթ բնակարանների ձեւավորման կարեւորագույն նախապայմանները

15:15   15 դեկտեմբերի, 2018

News.am STYLE-ն իր նոր՝ «Տուն-տեղ» խորագրում շարունակում է Ձեզ ծանոթացնել բնակարանի ձեւավորման պարզ լուծումների հետ, որոնք իրականում կարող եք նաեւ ինքներդ էլ գտնել համացանցում, սակայն մենք կհեշտացնենք ձեր գործը՝ մի քանի գաղափար համատեղելով այս խորագրի ներքո։

Ստուդիա կոչվող բնակարանը ժամանակակից պլանավորման միջոց է, որն արդեն հասցրել են գնահատել շատերը։ Այն իրենից ենթադրում է բաժանարար-պատերի եւ դիզայներական հնարամիտ լուծումների օգնությամբ ստեղծված տարբեր անկյուններ։ Սակայն, ստուդիա ոճը չի կարելի շփոթել էկոնոմ տարբերակի հետ, քանզի չափսերով որոշ բնակարաններ համարպատասխանում են նույնիսկ երեք սենյականոց տներին։

Շատ մասնագետների կարծիքով այս ոճի բնակարանների ինտերիերի համար նախընտրելի է կահույքի համապատասխան դասավորվածությունն ու ներդաշնակությունը՝ վերանորոգման, ինչպես նաեւ գույների հետ։ Այն չի կարելի ճնշել դասական, շքեղ պատերով, կահույքով։ 

Դիզայնն ունի մի քանի համապատասխան ոճ․ բաց տոներով գունավերված պատեր, տարածքի  ու բոլոր դետալների մաքսիմալ օգտագործում։

Բնակարանում առկա բնական գույներն ինտերիերին տալիս են հարմարավետություն, հաճելի զգացողություններ, որոնք չունեն մեգապոլիսների բնակիչները։

Նմանատիպ ոճի բնակարաններում ցանկալի է ապակու եւ մետաղի օգտագործումը, որն արտացոլում է լույսը՝ նպատելով տարածքի վիզուալ մեծացմանը։ Զուսպ կահավորում, ամեն քառակուսի մետրի մաքսիմալ պրակտիկ օգտագործում, սա է, թերեւս, այն բնակարանների ամենալավ լուծումը։

Սակայն, բնակարանի առանձնահատկությունն այն է, որ այն պետք է առավելագույնս զոնավորված լինի։ Այն է՝ հանգստի, ուտելիքի պատրաստման, հյուրերի ընդունման, աշխատելու համար առանձնացված տարածքներ։ Նման տարածքները միմյանցից կարելի է բաժանել պահարանների, վարագույրների, բարի սեղանի, կոմոդի օգնությամբ։ Դրանք եւ՛ օգտագործվում են, եւ՛ բաժանում Ձեր բնակարանը համարպատասխան տարածքների։

Հնարավորինս ազատ տարածություն թողեք։

Լոֆթ բնակարաններում ցանկալի է օգտագործել տրանսֆորմեր կահույք։ Օրինակ՝ բազմոց-մահճակալը կօգնի, որպեսզի հանգստի տարածքը շատ արագ վերածվի հյուրաընկալության զոնայի։

Ուշադրություն դարձրեք մահճակալ-պահարանի վրա, որը ամրանում է պատին եւ անհրաժեշտության դեպքում իջնում է, նաեւ մի անտեսեք փոքր սեղանները, որոնք շատ արագ վերածվում են մեծ, ընթրիքի սեղանի։

Լուիզա Գումրոյան



© NEWS.am STYLE