Ինչպես են նախաճաշում աշխարհի տարբեր երկրներում

12:33   16 դեկտեմբերի, 2018

Անգլիա

Այս երկրի բնակիչները շատ են նվիրված իրենց ավանդույթներին։ Նրանց նախաճաշն արդեն մի քանի դար է, ինչ որեւէ փոփոխության չի ենթարկվում։ Անգլիացիների առավոտը սկսվում է վարսակի թեփուկներից պատրաստված շիլայով, սնկով, բոված լոբով, լոլիկներով, եփած ձվով,տապակած երշիկով, նրբերշիկով եւ բեկոնով։ Սեղանին անպայման պետք է լինի նաեւ մարմելադով, կարագով եւ ջեմով թոսթ հաց։ նախաճաշը մատուցվում է թեյով, սուրճով կամ նարնջի հյութով։

Գերմանիա

Գերմանացիների ավանդական նախաճաշը ներառում է եփած ձու, բուլկիներ՝ կարագով եւ ջեմով, կաթով շիլա, մրգեր եւ պանիրներ։ Այս ամենի հետ մատուցվում է թեյ, տաք շոկոլադ կամ հյութ։

Ֆրանսիա

Ֆրանսիայում անհնար է նախաճաշել առանց նոր թխված, անուշաբույր, շոկոլադով, պանրով, ջեմով կամ դասական կրուասանի։ Չնայած, այս երկրում մեծ տեղ ունեն նաեւ տարատեսակ թխվածքաբլիթները։ Այս ամենի հետ մատուցվում է տաք շոկոլադ, կամ մեծ բաժակ էսպրեսսո, լատտե։

Բելգիա

Ավանդական բելգիական նախաճաշը նման է ֆրանսիականին, քանի որ բաղկացած է ընկույզի յուղով տապակած հացից, ջեմից եւ մարմելադից։ Վերջերս երկրում հայտնի են պանրով սենդվիչներն ու ամենատարբեր երշիկները։ Այս ամենը մատուցվում է սուրճով, տաք շոկոլադով, կաթով կամ թարմ քամած հյութով։ Բացի դրանից բելգիացիները պաշտում են իրենց նախաճաշի ժամանակ օգտագործել իրենց հայտնի վաֆլիները։

Իտալիա

Իտալացիներն իրենց օրը սկսում են կապուչինոյով։ Նախաճաշում են կրուասաններով, որոնք մատուցվում են տաք շոկոլադով։  Բացի այդ նրանք նախընտրում են քաղցր բուլկիներ կամ պանրով եւ երշիկով պատրաստված բուտերբրոդներ։ Սակայն, նրանք մեծ ուշադրություն չեն դարձնում նախաճաշին, կարեւոր հանգամանք է կապուչինոյի վայելելու արարողությունը։ 



© NEWS.am STYLE