Երեւանում ամանորյա տրամադրություն է (ֆոտոռեպորտաժ)

10:31   14 դեկտեմբերի, 2018

Երեւանը պատրաստվում է մեծ շուքով եւ բարձր տրամադրությամբ դիմավորլ տարվա ամենակախարդական տոնին՝ Ամանորին: Քաղաքն արդեն շնչում է տոնական տրամադրությամբ՝ զարդարանքներ, եղեւնիներ, տոնավաճառներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ, դե միայն ձյունն է առայժմ պակասում, որպեսզի Նոր տարվա շունչն ավելի ցայտուն դառնա:

NEWS.am STYLE-ի լուսանկարիչ Արսեն Սարգսյանը շրջել է Երեւանի կենտրոնով ու ֆիքսել մարդկանց անհոգ զբոսանքն ու քաղաքի տոնական տրամադրությունը:

Հյուսիսային պողոտան արդեն պատրաստ է դիմավորել 2019 թվականին, իսկ այնտեղի տոնավաճառից կարելի է ձեռք բերել ամանորյա նվերներ` քաղցավենիք, փափուկ խաղալիքներ, Նոր Տարվա խորհրդանիշներ, պահածոներ, նամականիշներ եւ այլն: Քաղաքն իր տրամադրությամբ աղջունում է ոչ միայն հայերին, այլեւ մեզ հյուր եկած զբոսաշրջիկներին, որոնց համար էլ Հյուսիսային պողոտան զբոսանքի ամենասիրելի վայրն է դարձել…



© NEWS.am STYLE