Հայ աստղեր, ում 2018թ.-ը երեխա է պարգեւել

11:47   14 դեկտեմբերի, 2018

Օրեր անց 2018թ. պատմություն կդառնա. ժամանակն է ամփոփել անցնող տարին։ News.am Style-ը ներկայացնում է՝ հայ աստղերից ովքեր են ծնողներ դարձել այս տարվա ընթացքում։

Մովսես Երեմյան եւ Աննա Սիմոնյան

«Նռան հատիկ» սերիալի հերոսներ Մովսես Երեմյանը եւ Աննա Սիմոնյանի առաջնեկը ծնվել է հուլիսի 17-ին։ Անրին ծնվել է ԱՄՆ-ում, ուր ուսանողական տարիներն անցկացրել է նրա մայրը։ Ըստ «Նռան հատիկ» սերիալի սյուժեի՝ հերոսները մոտավորապես Անրիի տարիքի երեխա ունեն։ Հետեւորդները նույնիսկ ենթադրել են, որ ֆիլմում նրանց որդին է նկարահանվում, սակայն Աննան հերքել է այդ տեղեկությունները։

Ֆաինա Հարութունյան եւ Արտյոմ Աբովյան

2019թ. դեզայներ Ֆաինա Հարությունյանի եւ նրա ամուսնու՝ ռեժիսոր Արտյոմ Աբովյանի որդու համար կլինի առաջին նոր տարին։ Ապրիլի 11-ին ծնվեց զույգի երկրորդ երեխան՝ Դավիդը։ Նրանց դուստրը՝ Նիկան, երկու տարեկան է։ Ֆաինան հաճախ է փոքրիկի հետ լուսանկարներ հրապարակում։

Անահիտ Կիրակոսյան եւ Արտակ Սարգսյան

Դերասանուհի եւ հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը 2018թ. լույս աշխարհ բերեց չորրորդ զավակին։ Փոքրիկ Մհերը ծնվել է մայիսի 30-ին։ Ի դեպ, բազմազավակ դերասանուհին, ի տարբերություն շոու բիզնեսի մյուս ներկայացուցիչների, հաճախ է կիսվում նորածնի լուսանկարներով։

Սոս Ջանիբեկյան եւ Մադոննա Հարությունյան

Դերասան Սոս Ջանիբեկյանին հաճախ են Հայաստանի ամենացանկալի փեսացուների շարքին դասել։ Նա նույնիսկ նկարահանվեց «Ցանկալի փեսացուն» շոում։ Սակայն դերասանը ամուսնացավ մոդել եւ հաղորդավարուհի Մադոննա Հարությունանի հետ։ Աստղային զույգն այս տարի ծնող է դարձել, սակայն համացանցում դստեր մասին հրապարակումներ, ուսանկարներ չեն հայտնվում ։ Զույգի համար դա չափազանց անձնական է։

Միստեր Х եւ Սվետլանա Բոսնոյան

ԱՄՆ-ում ապրող Արթուր Հակոբյանը՝ Միստեր Х, եւ հեուսահաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը ծնողներ դարձան 2018թ. սկզբին։ Երիտասարդ մայրիկը հաճախ է հրապարակում փոքրիկի լուսանկարները։ Յուրաքանչյուր ամիս նա դստերը լուսանկարում է տարբեր կերպարներով եւ հետեւորդներին զարմացնում գեղեցկությամբ ու երեւակայության թռիչքով։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE