Քենդալ Ջենները՝ ամենաբարձր վարձատրվող մոդել  

12:13   14 դեկտեմբերի, 2018

Քենդալ Ջենները գլխավորում է Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը։ Մոդելը 22.5 մլն դոլար  է վաստակել 2017թ. հունիսից մինչեւ 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում։ News.am Style-ն ավելի վաղ հայտնել էր, որ Քենդալի քուրը՝ Քայլի Ջենները, գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների ցանկը։

Ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկի երկորդ հորիզոնականը զբաղեցնում է Քարլի Քլոսը, ում եկամուտը տարվա ընթացքում կազմել է 13 մլն դոլար։

Քրիսի Թայգենը եւ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։ Երկու մոդելներն էլ վաստակել են 11.5 մլն դոլար։

Ժիզել Բունդխենը եւ Կարա Դելվինը վերջին 12 ամիսների ընթացքում 10 մլն դոլար եկամուտ են ունեցել։

Ջիջի Հադիդը մի փոքր զիջում է նրանց։ Երիտասարդ մոդելի եկամուտը նշված ժամանակահատվածում կազմել է 9.5 մլ դոլար։

Բելա Հադիդը եւ Ջոան Սմոլսը 8.5 մլն դոլարի պայմանագրեր են կնքել։

Ամենահաջողակ եւ պահանջված գեղեցկուհիների ցանկը եզրափակում է Դաուտցեն Քրեզը՝ 8 մլն դոլար եկամուտով։

Աղբյուրը՝ Forbes

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE