Ջոն Մայերը պատրաստ է սիրավեպ սկսել Քորթնի Քարդաշյանի հետ

14:57   14 դեկտեմբերի, 2018

41-ամյա երգիչ Ջոն Մայերը խենթանում է 39-ամյա Քորթնի Քարդաշյանի համար։ Ինչպես հայտնում է Us Weekly-ն, նա Քորթնիին հանդիպման է հրավիրել։ GQ Men of the Year երեկույթի ընթացքում Ջոնը սիրախաղ է սկսել Քորթնիի հետ։

Ըստ լուրերի՝ Մայերը Քարդաշյանին ասել է, որ շատ ուրախ է հանդիպման համար եւ ցանկանում է կրկին հանդիպել։ Միայն թե աստղի մտերիմների կանխատեսումները երգչի համար այնքան էլ մխիթարող չեն, քանի որ նա Քորթնիի ճաշակով չէ։

Ամռանը Քորթնին բաժանվել է ընկերոջից՝ Յունես Բենջիմից, ով դավաճանել էր Քորթնիին։ Պապարացիներն նրան նկատել էին Մեքսիկայում մոդել Ջորդան Օզունայի հետ։



© NEWS.am STYLE