«Միսս ԱՄՆ» տիտղոսակիր Սառա Ռոուզ Սամերսը ծաղրել է ասիացի մրցակիցներին

13:43   14 դեկտեմբերի, 2018

«Միսս ԱՄՆ 2018» տիտղոսակիր Սառա Ռոուզ Սամերսը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Գեղեցկուհին ծաղրական արտահայտություններ է արել իր ասիացի մրցակիցների հասցեին։ Instagram-ի ուղիղ եթերում Սամերսը ծաղրել է ասիացի գեղեցկուհիների անգլերենի իմացությունը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Diet Prada ™ (@diet_prada)

«Ի՞նչ կարծիքի եք «Միսս Վիետնամ»-ի մասին։ Նա ձեւացնում է, թե շատ լավ գիտի անգլերեն, բայց երբ նրանց հարց եք գալիս, նա… ժպտում է եւ տարուբերում գլուխը»,- Ավստրալիայի եւ Կոլումբիայի իր գործընկերներին ասում է Սառա Ռոուզ Սամերսը։

Նա ծաղրի է ենթարկել նաեւ Կամբոջայի ներկայացուցչի լեզվական կարողությունները. ««Միսս Կամբոջա»-ն այստեղ է, եւ նա խոսում է անգլերենով, եւ ոչ ոք չի խոսում նրա լեզվով»։

Ամենայն հավանականությամբ, նման կատակները կարող են բացասաբար անդրադառնալ աղջկա կարիերայի վրա, քանի որ բազմաթիվ օգտատերեր կոչ են անում նրա զրկել «Միսս ԱՄՆ» տիտղոսից։

Աղբյուրը՝ TMZ

Լոսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE