Բաց ուսեր եւ դիմահարդարում Հրուշ Աճեմյանից. Քայլի Ջենների գրավիչ լուսանկարները

10:07   14 դեկտեմբերի, 2018

Ժամեր առաջ մոդել Քայլի Ջեններն Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են նրա զարդասենյակում նկարահանումից առաջ։ Լուսանկարներից մեկում Քայլի Ջենները կանգնած է հայելու մոտ եւ նշել է, որ դիմահարդարման հեղինակը Հոլիվուդում հայտնի Հրուշ Աճեմյանն է։ Նա գեղեցկացնում է բազմաթիվ հայտնիների, Քայլիի դեպքում նաեւ նրա ընկերն է։

Քայլիի կերպարն ամբողջացրել են հավաքված մազերն եւ բաց ուսերը։ Ի դեպ, Ջենները հետեւորդներին հարցնում էր՝ ինչ կարելի է նվիրել մտերիմներին Ամանորին, ինչպես կարելի է զարմացնել նրանց։

Նշենք, որ Քայլի Ջեններն աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերն է եւ ամենահարուստը Քարդաշյան-Ջեններ ընտանիքում։ Նրա ունեցվածքը գնահատվում է 900 մլն դոլար, ինչը նա վաստակել է Kylie Cosmetics հայտնի ապրանքանիշի շնորհիվ։ Քայլին մշապես նոր ապանքներ է ներկայացնում, նկարահանվում գովազդային ֆոտոշարքերում։

Վերջերս նա հայտնել է ամանորյա հավաքածուի թողարկման մասին։ Նա սպիտակ կարճ զգեստ էր կրում եւ սպորտային ակնոց։

Աղբյուրը եւ լուսանկարները՝  Daily MailInstagram



© NEWS.am STYLE