Վարդի թերթիկներ, որոնք հազիվ են ծածկում VARDA-ի  մարմինը

12:41   14 դեկտեմբերի, 2018

Հայազգի պարուհի VARDA-ն նոր հրապուրիչ լուսանկար է հրապարակել։

Instagram-ի էջում տեղադրված լուսանկարում պարուհին ջրի մեջ է ընկղմված, որի մեջ վարդի թերթիկներ են ընկղմված։ Պարուհին նշել է, որ լուսանկարը տեղադրել է՝ կենդանակերպի Ձկներ նշանն ընդգծելու համար։

VARDA-ի փոխանցմամբ՝ ըստ կանխատեսումների՝ 2019թ.-ը Ձկների համար հաջող է լինելու։

Ավելի վաղ VARDA-ն, ով մայրիկի եւ քրոջ հետ ճանապարհորդում էր Իտալիայում, հայտնել էր, որ հանգստից վերադարձել է անցանկալի «բեռով»։ Պարուհին չի կարողացել անտարբեր մնալ իտալական համեղ կերակուրների հանդեպ եւ հանգստից վերադարձել է 2 կգ ավելորդ քաշով։



© NEWS.am STYLE