Կիրա Նայթլին արժանացել է բրիտանական կայսրության շքանշանի

13:01   14 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի Կիրա Նայթլին դարձել է  բրիտանական կայսրության շքանշանի ասպետ թատերական արվեստում եւ կինեմատոգրաֆիայի ասպարեզում ներդրման եւ բարեգործական գործունեության համար։ Այս մասին հայտնում է բուքինգհեմյան պալատի Twitter-ի էջը։

Կիրա Նայթլիին պարգեւը հանձնել է Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չառլզը։ Դերասանուհին արարողությանը մասնակցել է էլեգանտ զգեստով եւ Chanel ապրանքանիշի գլխարկով։

Արարողությանը մասնակցել են նաեւ Կիրա Նայթլիի ծնողները եւ ամուսինը՝ բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Ջեյմս Ռայթոնը։ Վերջինիս կերպարն ամենաքննարկվածն էր, քանի որ նա խախտել էր «դրես-կոդի» կանոնները՝ պալատ ներկայանալով առանց փողկապի։  



© NEWS.am STYLE