Ջիգարխանյանի նախկին կինը ցնցել է մերկ լուսանկարներով

15:53   14 դեկտեմբերի, 2018

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հանրությանն է ներկայացրել մերկ լուսանկարները, որոնց պատճառով իրեն վերջերս շանտաժի են ենթարկել։ Դաշնակահարուհու սիրելին՝ Պրոխոր Շալյապինը, վստահ է, որ նկարների պատճառով ամաչելու կարիք չկա, քանի որ իր ընտրյալը հրաշալի կազմվածք ունի։

Զույգը վերջերս է սկսել հանդիպել եւ այժմ միասին է ապրում։ Երգիչը բնակվում է Վիտալինայի շքեղ առանձնատանը եւ պարբերաբար պատմում է սիրելիի արժանիքների մասին։ Երաժիշտի խոսքով՝ նա արդեն պատրաստ է երեխաներ ունենալ:

«Մենք նախ ցանկանում ենք երեխաներ ունենալ, հետո հարսանեկան արարողությունն անել։ Կարծում եմ՝ հիմա հնարավոր չէ ոչ ոքի զարմացնել հարսանիքով։ Մենք երջանիկ ենք եւ պարաստ կատարել ծնողական պարտականություները»,- ասել է նա։

Վիտալինային, սակայն, խանգարում էր այն հանգամանքը, որ նրան սպառնում էին հապարակել մերկ նկարները։ Վիտալինան փորձել է կանխարգելել դա, սակայն «Андрей Малахов. Прямой эфир» հաղորդման ընթացքում հրապարակել է դրանք։ Վիտալինայի խոսքերով՝ դա իրեն կօգնի ազատվել վախերից ու ապրումներից։

«Ես բավական երկար ժամանակ նրան համոզել եմ լուսանկարները չհրապարակել համացանցում։ Յուրաքանչյուր անգամ դա իսկապես տհաճ էր։ Ճնշումը մեծացավ այն բանից հետո, երբ ես հայտնի դարձա։ Բացի վախից՝ ես այլ բան չեմ զգացել»,- խոստովանել է Վիտալինան։

Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE