Առանց դիմահարդարման եւ բշտիկներով. Victoria's Secret-ի «հրեշտակը» սելֆի է հրապարակել

17:51   14 դեկտեմբերի, 2018

Victoria's Secret-ի 22-ամյա մոդել Թեյլոր Հիլն այսօր առավոտյան Instagram-ի իր էջում սելֆի է հրապարակել, որում առանց դիմահարդարման է։ Օգտատերերի մեծ մասը բացասական է արտահայտվել մոդելի հասցեին բշտիկների պատճառով, մյուս մասը՝ նրան գովել ազնվության համար։

Թեյլոր Հիլը հաճախ է հիացնում իր գեղեցկությամբ, սակայն այսօր հրապարակված նկարից կարելի է ենթադրել, որ սովորաբար մոդելի լուսանկարները լուրջ մշակման են ենթարկվում։

Victoria's Secret-ի «հրեշտակը» խոստովանել է, որ մաշկային խնդիրների դեմ պայքարում է ամենօրյա, միանգամայն մատչելի միջոցներով։ Թեյլորը, ով Lancome-ի դեսպանն է, վստահեցրել է, որ ապրանքանիշի միջոցներն իրեն օգնում են ազատվել ակնեից, որը հաճախակի դիմահարդարման հետեւանք է։



© NEWS.am STYLE