Էմիլի Ռատակովսկին՝ Vogue Australia-ի հունվարյան համարի շապիկին

17:11   14 դեկտեմբերի, 2018

Ամերիկացի սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին լուսանկարվել է Vogue Australia ամսագրի ֆոտոշարքում եւ զարդարել հունվարյան համարի շապիկը։ Ռատակովսկին հանդես է եկել գայթակղիչ կերպարով՝ ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը։ Մոդելն ամսագրին տված հարցազրույցում պատմել է նաեւ հագուստի հանդեպ իր սիրո մասին… թեեւ տպավորություն է ստեղծվում, որ նա հագուստ այնքան էլ չի սիրում։

«Ինձ դուր է գալիս հագուստի միջոցով փոխանցել այն, ինչ ցանկանում ես ցույց տալ աշխարհին։ Դա կարող է հնարավորություն տալ հագնվել այնպես, ինչպես ցանկանում ես, ինչ դերում էլ հանդես գաս։ Դա այն միջոցն է, որով դուք ներկայացնում եք ձեզ։ Հագուստը փոխելը կամ դիմահարադարում անել՝ ավելի լավ տեսք ունենալու համար»,- պատմել է մոդելը։

Նիկոլ Բենտլիի հեղինակած լուսանկարներում 27-ամյա Ռատակովսկին ամառային կերպարաներում է։ Ամսագրի շապիկի համար նախատեսված լուսանկարում նա հագուստ է կրում, որն ընդգծում է նրա մուգ մաշկը։   

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE