«Եթե ինձ կամ ընտանիքիս անդամներից որեւէ մեկի հետ ինչ-որ բան պատահի…» Քանյե Ուեսթը հայտարարել է սպառնալիքների մասին

16:15   14 դեկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ 41-ամյա Քանյե Ուեսթը, հայտնել է ռեփեր Դրեյքի կողմից սպառնալիքների մասին։ «Դրեյք, եթե ինձ կամ ընտանիքիս անդամներից որեւէ մեկի հետ ինչ-որ բան պատահի, դու կլինես առաջին կասկածյալը»,-  Twitter-ի էջում գրել է Քանյե Ուեսթը, ով այս առնչությամբ բազմաթիվ հրապարակումներ է արել։

«Դու սպառնացել ես իմ եւ իմ ընտանիքի անվտանգությանը»,- գրել է նա։ «Հանգիստ թող ինձ եւ իմ ընտանիքին»,- մեկ այլ հրապարակման մեջ գրել է երաժիշտը։

Ի դեպ, այսօր ամուսնուն նվիրված գրառում է արել Քիմ Քարդաշյանը՝ նշելով, որ Քանյեն իր ճանաչած մարդկացից ամենանշանավորն ու հանճարեղն է, եւ որ նա կշարունակի փոխել աշխարհը։  

Լուսանկարները՝ Instagram, Time.com



© NEWS.am STYLE