Ինչպե՞ս գրագետ եւ ճաշակով կրել սպիտակ հանդերձանք ձմռանը

16:07   16 դեկտեմբերի, 2018

Շատերը կարծում են, որ սպիտակ գույն հատուկ է միայն ամռանը, որը շատ է համապատասխանում արեւայրուքին, տաք եղանակին։

Իրականում, սպիտակը շատ գեղեցիկ կարելի է ներգրավել նաեւ ձմեռային պահարանի հանդերձանքների շարքում։ Այս նյութը Ձեզ կպատմի, թե ինչպես գրագետ կրել սպիտակ հանդերձանք ձմռանը։

Սպիտակ total look-ը այնքան է համապատասխանում ձմռանը, որքան ամռանը։ Հատկապես, եթե Ձեր վերնազգեստը վառ գույների կամ պրինտի է։ Տաք, սպիտակ, ձմեռային գործվածքով վերնազգեստն ու սպիտակ ջինսերը գեղեցիկ համադրվում են վառ գույնի վերարկուների, արհեստական, փափուկ մուշտակների, մինչե ծունկ հասնող երկարաճիտների, մորթե գլխարկների, գործած աքսեսուարների հետ։

Սպիտակ գույնի, տաք արհեստական մորթուց մուշտակներն ու վերարկուները շատ հարմարավետ են։ Իսկ ինչու՞ ձմռան համար չընտրել այսքան հարմարավետ եւ ոճային վերնազգեստ։

Գործած միդի զգեստը սառը եղանակի համար իդեալական որոշում է։ Նման զգեստ կարելի է կրել երկար վերարկուների կամ մուշտակի հետ։ Սպիտակ գույնն այս պարագայում ակտուալ է, ինչպես երբեք։

Այնպես, որ ամանորի զգեստի համար մտածելու տեղ ունեք։

 

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE