Նրա տրամադրության գույնը սեւ էր. Եգոր Կրիդը ժամանեց Երեւան (ֆոտո/վիդեո)

16:37   14 դեկտեմբերի, 2018

Ռուսական շոու բիզնեսի հայտնի երգիչ Եգոր Կրիդը րոպեներ առաջ ժամանեց Երեւան: Երգիչը «Զվարթնոց» օդանավակայանում հրաժարվեց լուսանկարվելուց: Լրագրողներին եւ երկրպագուներին հորդորեցին անջատել տեսախցիկներն ու լուսանկարչական ապարատները` նշելով, որ այլապես Կրիդը, ուղղակի, դուրս չի գա:

NEWS.am STYLE-ն, այնուամենայնիվ, կարողացավ ֆիքսել երգչին օդանավակայանից դուրս, թեպետ վերջինս հրաժարվեց որեւէ կերպ «շփվել» տեսախցիկների հետ:

Այո, ըստ երեւույթին` նրա տրամադրության գույնն, իսկապես, սեւ էր:

Եգոր Կրիդի երեւանյան համերգը կկայանա այսօր`ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

 



© NEWS.am STYLE