Ի՞նչ է սեւ-սպիտակն ըստ Նատալի Պորտմանի

20:14   14 դեկտեմբերի, 2018

Արդյոք երեւանյան կինոթատրոններում կներկայացվի Նատալի Պորտմանի մասնակցությամբ «Голос люкс» մյուզիքլը հայտնի չէ։ Նահանգներում պրեմիերան արդեն տեղի է ունեցել եւ ամերիկյան հրատարակչությունները ֆիլմից ոչ պակաս քննարկում են դերասանուհու հանդերձանքը պրեմիերայի ժամանակ։ Նյույորքյան Whitby նորաձեւության տան ցուցադրության ժամանակ նա ներկայացել է Dior-ի սպիտակ կոստյումով՝ մերկ մարմնին հագած պիջակ, տաբատ եւ էլեգանտ ամառային բարձրակրունկներ։

Իսկ երեկոյան պապարացիները Մանհեթենում զբոսնելիս հասցրել են լուսանկարել Պորտմանին նույն ամառային բարձրակրունկներով (սակայն արդեն ուրիշ գույնի) եւ դասական սեւ վերարկուով։

Dior նորաձեւության տան դեմքը՝ Նատալին կարողանում է տպավորություն թողնել, նույնիսկ ամենօրյա, սովորական հագուստով անգամ նա նրաբաճաշակ է։ Սովորական ցածրակրունկներով եւ պիջակով նա հիանալի տեսք ունի։ Եվ, ի դեպ, դերասանուհին ունի սիրելի իրը՝ Dior-ի փոքրիկ, գունավոր գոտիով պայուսակը. Փորթմանը գրեթե երբեք չի բաժանվում դրանից։

Աղբյուրն ու լուսանկարները՝ ELLE, Getty Images

 



© NEWS.am STYLE