«Բնազդ». Սերենա Ուիլիամսը՝ հմայիչ կերպարում

23:33   14 դեկտեմբերի, 2018

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը, ով Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինն է, ներկայացել է հմայիչ կերպարում։

37-ամյա թենիսիստուհին Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել։ Նա սպիտակ դասական զգեստ է կրում եւ սեւ կոշիկներ։

Զգեստն ընդգծում է նրա թուխ մաշկը։ Սերենա Ուիլիամսի դիմահարդարումը նուրբ է, ընդգծված են շուրթերը։  «Բնազդ»,- լուսանկարը մակագրել է թենիսիստուհին։

Լուսանկարը՝ Vogue



© NEWS.am STYLE