Ձեզ հետեւում են․ Google-ը հայտարարել է ամենահայտնի ապրանքանիշերի անունները

22:23   14 դեկտեմբերի, 2018

Խոստովանեք, որ համացանցում հաճախ եք փնտրում տարբեր ապրանքանիշեր, պահարանը համալրելու աքսեսուարներ կամ, առհասարակ, մոդելների․․․ Եվ, ահա Google-ը բոլորին հավաքագրել է։

Պարզվել է, որ այս տարի որոնողական հավելվածում ամենանորաձեւ ապրանքանիշը Gucci-ն չէ։ 

Եվ ոչ էլ Dolce & Gabbana-ն։

Այլ մասս մարկետի հսկա՝ Fashion Nova-ն, որը հանդիսանում է օնլայն շոփինգի հարթակ, որը համագործակցում է աշխարհի ամենահայտնի մարդկանց հետ՝ Քիմ Քարդաշյան, Քարդի Բի, Ջիջի Հադիդ եւ այլք։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Louis Vuitton-ը, իսկ 3-րդ եւ 4-րդ տեղերում՝ Versace-ն եւ Givenchy-ն։ Հաջորդ հորիզոնականում Alexander McQueen-ն է, իսկ լավագույն տասնյակը եզրափակել են Dior-ն ու Moschino-ն։

Ինչ վերաբերում է թրեդներին, ապա այստեղ գլխավորում է «80-ականների նորաձեւությունը»։ Դրան հաջորդում է «գրանժ ոճը», «90-ականների» եւ «00-ակաների» նորաձեւությունը։  Իսկ հինգերորդ պատվավոր տեղը զբաղեցրել է ոչ թե թրենդ, այլ անձնավորություն։ Ավելի ճիշտ, անձնավորություն եւ թրենդ մեկեղված, Մեգան Մարքլը։ Ի դեպ, այս ցուցակում Քեյթ Միդլթոնը նույնպես առկա է, որը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Աղբյուրն ու լուսանմարները՝ Harper’s BazaarDolce&GabbanaGucciTMZ



© NEWS.am STYLE