Լիլի Մորտոն ցուցադրել է փարթամ բարեմասնությունները

12:04   15 դեկտեմբերի, 2018

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ Լիլի Մորտոն  իր Instagram-ում նոր, կրկին կրքոտ լուսանկար է հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին կրում է կեղտոտ վարդագույն զգեստ։ Լիլին վառ դիմահարդարմամբ է, տեսախցիկին կանգնած է մեջքով, ինչն էլ թույլ է տալիս նկատել նրա փարթամ բարեմասնությունները։ Կրքոտ լուսանկարին կից սկանդալային շիկահերը կատարել է ռուսալեզու հետեւյալ գրառումը․ «Մարդիկ քեզ խելագար են անվանում, երբ  դու անում ես այն, ինչը նրանց համարձակությունը երբեք թույլ չէր տա, որ անեին։ Սահմաններ գոյություն չունեն։ Մենք ենք դրանք ստեղծում»։

Ավելի վաղ Լիլի Մորտոն միկրոբլոգի իր էջի Story բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, երկու լուսանկար էր տեղադրել, որոնցում մարմնագույն բլուզ էր կրում։



© NEWS.am STYLE