Տաթեւիկ Ադումյանը ցույց է տվել իր երիտասարդ մայրիկին

10:36   15 դեկտեմբերի, 2018

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը շատ հայտնիներից տարբերվում է իր համարձակությամբ։ Նա  ոճի յուրահատուկ ընկալում ունի ու մշտապես համարձակ փորձարկումներ է անում:

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել  իր մայրիկի հետ, որն ի դեպ բավականին երիտասարդ է։

Տաթեւիկը ջերմ լուսանկարին կից շնորհավորել է նրա տարեդարձը՝ գրելով․

«Բոլոր մայրերին և բոլորի մայրիկներին մաղթում եմ երջանկություն։ Թո՜ղ մնան միշտ սիրով շրջապատված։ Բոլորին ի սրտե շնորհակալ եմ ջերմ խոսքերի և անկեղծ մաղթանքների համար»։

Ավելի վաղ Տաթեւիկ Ադումյանը տոնական լուսանկար էր հրապարակել, որում լայն ժպտում էր։ Լուսանկարին կից Տաթեւիկը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Սիրելիներս, ժպտացեք հաճախ»։



© NEWS.am STYLE