Աստղային ոճ․ Լուիզա Ներսիսյանը՝ խորը դեկոլտեով թափանցիկ զգեստով

11:39   15 դեկտեմբերի, 2018

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:

Դրանում եւս մեկ անգամ համոզվում ենք՝ դիտելով նրա նոր ու գայթակղիչ լուսանկարը, որը դերասանուհին հրապարակել է Instagram-ի իր էջում: Նոր լուսանկարում դերասանուհին ներկայացել է խորը դեկոլտեով, կապույտ, թափանցիկ զգեստով, ինչն էլ իր հերթին ընգծել է դերասանուհու հիանալի կազզմվածքը։ Լուիզա Ներսիսյանի կերպարն ամբողջացնում է նրա մուգ կապույտ, մեծ ականջողը։

Իսկ ավելի վաղ դերասանուհին միկրոբլոգի իր էջում լուսանկար էր տեղադրել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել էր նոր սանրվածքով, որը նրան շատ  էր սազում։ Դերասանուհին կրում էր ուսը բաց, ալ կարմիր զգեստ։ Գայթակղիչ լուսանկարին կից սիրված դերասանուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE