«Օլգա Բուզովան երբեք ինտելեկտ չի ունեցել ու չի էլ ունենա»․ Վլադիմիր Սոլովյով

16:34   15 դեկտեմբերի, 2018

Ինչու՞ է Վլադիմիր  Սոլովյովը քննադատել Օլգա Բուզովային։ Տհաճ է։ Հնարավոր է, աղջկա հաջողությունը հանգիստ չի տալիս նրան։

Լրագրողի մոտ ինտելեկտուալ հնարավորությունների առթիվ հարցեր են կուտակվել։ Ինչպես հայտնի է ռուսերենում ամուսնությանը վերաբերող արտահայտությունները կնոջ եւ տղամարդու համար տարբեր են։

«Ի՞նչ ասել։ Ինտելեկտ չկա, չի եղել եւ երբեք էլ չի լինի։ Մարդ, որը շփոթում է «замужество» եւ «женитьба» բառերը։ «Выйти замуж за Бузову» այս արտահայտությունը հատուկ է տղամարդուն, ի՞նչ է նա տղամարդ է։ Իմաստը պարզ է՝ անգրագիտություն, դեգրադացիայի աստիճան», - հայտարարել է Սոլովյովը՝ ռադիոեթերի ժամանակ, հավելելով, որ «լի մարզադաշտերը միշտ չէ, որ խոսում են գործունեության արժեքների մասին, որով զբաղվում է անձը»։

Լրագրողի «հարձակումը» ապշեցրել է Օլգայի երկրպագուներին, որոնք գտնում են, որ Սոլովյովի պահվածքը տղամարդուն վայել չէ։ Ինքը Բուզովան Վլադիմիրի քննադատությանը չի պատասխանել։ Նա շատ ավելի վաղ է հայտարարել, որ իր անհավանական հայտնիությունն իր անձի եւ արվեստի լավագույն ապացույցն է։

 Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE