Արտահայտիչ աչքեր, նուրբ գունավորմամբ շրթունքներ․ Լիլուն հմայիչ կերպարում

15:45   15 դեկտեմբերի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր սելֆի է տեղադրել, որում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել  է հմայիչ կերպարում։ Նոր լուսանկարում Լիլուն կրում է դեղին, գործած սվիտեր, իսկ քնքուշ դիմահարդարումը ընգծել է նրա աչքերը։ Երգչուհու շրթունքները գունավորված են նուրբ երանգով։ Լուսանկարին կից երգչուհին որեւէ մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել էր երեկոյան, շքեղ, մարմինն ընգրկող զգեստով։ Լուսանկարին կից երգչուհին անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը. «Հարսանիք»։



© NEWS.am STYLE