Մայլի Սայրուսը նկարահանվում է «Սեւ հայելի» 5-րդ եթերաշրջանում

17:09   15 դեկտեմբերի, 2018

Մայլի Սայրուսը Հովարդ Ստենի ռադիոշոուի եթերում հաստատել է այն լուրը, որ նա նկարահանվում է «Սեւ հայելի» 5-րդ եթերաշրջանում, հաղորդում է Elle.ru-ն։

«Եթե դուք փորձեք գուշակել, ապա, ի պատասխան ես գլխով կհաստատեմ կամ կհերքեմ», - նա ասել է հաղորդավարին։ Եվ նա թափահարել է գլուխը, հաստատել է Ստերնը։

Մայլին հավելել է նաեւ, որ դեռեւս չի կարող պատմել իր դերի մասին, քանի որ ամեն ինչ գաղտնի է պահվում։ Հայտնի է միայն, որ նրա մասնակցությամբ սերիաները նկարահանվել են Հարավային Աֆրիկայում։

Ավելի վաղ Netflix-ը հայտնել էր, որ նոր սերիայի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 28-ին։ Հայտնի է նաեւ, որ սերաներից մեկի ավարտը կարող է որոշել հանդիսատեսը։

Նրանք, ովքեր տեղյակ չեն․ «Սեւ հայելին բրիտանական սերիալ է, որը ստեղծվել է Չարլի Բրուքերի սցենարի հիման վրա։ Սերիաները միմյանց կապված չեն ո՛չ դերասաններով, ո՛չ սցենարով, ո՛չ ժամանակով։ Ռեժիսորի խոսքերով սցենարները միավորում է ժամանակակից աշխարհում ընդունված կենսակերպի հանդեպ ծաղրը։



© NEWS.am STYLE