12:22 29 հոկտեմբերի, 2012Նոր Զելանդիան շարունակում է համաշխահային հանրությանը զարմացնել «Հոբիթը» ֆիլմի պրեմիերային նախապատրաստվելու հնչեղությամբ։ Այժմ նորզելանդակաան տուրիստներին օդանավակայանում կդիմավորի հենց այն «համով ու հյութեղ ձկնիկին» բռնելու համար ջրի մեջ սուզվող Գորլումի հսկայական արձանը։ Գորլումի երկարությունը 13 մետր է, բարձրությունը՝ 3, իսկ քաշը՝ 1200 կգ։
Արձանը պատրաստված է պենոպլաստե աղյուսներից եւ պատված է էպօքսիդային խեժով։ Այն հավաքել են հենց օդանավակայանում։ Այս յուրատեսակ նախագիծը մշակել է Weta Workshop նորզելանդական դիզայներական ստուդիան, որի աշխատանքներն օգտագործվել են նաեւ «Ավատար», «Նարնիի խրոնիկաները», «Մատանիների տիրակալը» եւ այլ ֆիլմերում։
Հիշեցնենք, որ NEWS.am STYLE - ը հաղորդել էր, որ Նոր Զելանդիան ֆիլմի պրեմիերայի տոնակատարության համար արդեն թողարկել էր գլխավոր հերոսների պատկերներով ոսկեդրամներ եւ Denny’s խորտկարանների ցանցում ավելացրել «Հոբիթի երկրորդ նաաճաշը» յուրահատուկ ճաշացանկը։