«Պայծառ արեւ, տաք ավազ, ծովի լազուր»․ Լուսինե Թովմասյանի ծովափնյա լուսանկարը

17:37   15 դեկտեմբերի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իր Instagram-ի հմայիչ լուսանկարներն ու տեսանյութերը հաճախ համալրում է նորերով, ներկայացնում է երկրպագուներին իր առօրյան, դստեր ժամանցը, ամուսնու հետ սիրառատ ու ջերմ լուսանկարներ: Այս շարքին ավելացել է նաեւ գեղեցկուհու հանգիստը նկարագրող լուսանկարներ։

Գեղեցկուհին նոր լուսանկար է տեղադրել միկրոբլոգի իր էջում, որում լողազգեստով կանգնած է լողափին։ Լուսինեն կրում է ամառային լայնեզր գլխար, արեւային ակնոց։ Լուսանկարին կից հմայիչ հայուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Պայծառ արեւ, տաք ավազ, ծովի լազուր ու վերջ, կատարյալ ձմեռը պատրաստ է: Դե իսկ եթե անկեղծ, ես անհամբեր սպասում եմ առաջին ձյանը: Բայց քանի դեռ այն ուշանում է, պետք է մի քիչ էլ վայելել արեւը: Իսկ ի՞նչ է հետո…հետո ձմեռ է: Սպասո՞ւմ եք»։

Նշենք, որ ավելի վաղ Լուսինեն իր Instagram-ում տեղադրված լուսանկարում ամուսնու հետ էր, հեռվում երեւում էր նաեւ նրանց դուստրը: Լուսանկարը մեկնաբանված չէր:



© NEWS.am STYLE