Իրինա Շեյքը մերկացրել է դեկոլտեի հատվածը

18:18   15 դեկտեմբերի, 2018

Իրինա Շեյքը ճամփորդում է Եվրոպայով եւ «փայլում»՝ տեսախցիկների առջեւ։ Սկզբում ռուս մոդելը մասնակցել է ֆրանսիական ապրանքանիշի երեկույթին, որի համար Ստելլա Մաքսվելը ստեղծել է պայուսակների հավաքածու, իսկ այժմ նա ուղեւորվել է իսպանական Կաստելիոն դե լա Պլանա քաղաք, որպեսզի ողջունի Porcelanosa ապևանքանիշի նոր սրահի բացմանը ներկա հյուրերին։

Իրինան ներկայացել է սեւ, թավշյա, քարերով պատված զգեստով, որը հեցրել է ձմեռային գիշեր՝ շեշտը դնելով համարձակ դեկոլտեի վրա։ Իսկ ահա ոտքերի հատվածը մոդելը չի մերկացրել՝ ընտրելով երկարաճիտներ։

Ամեն ինչ շատ ճիշտ է։ Չէ որ ասում են, ոտքերը տաք պահեք, գլուխը՝ սառը։ Իրինայի ամուսին՝ հայտնի դերասան Բլեդլի Քուփերն ու նրանց դուստր՝ Լեան մնացել են ԱՄՆ-ում։

Աղբյուրը՝  Bazaar

Լուսանկարները՝ Getty Images, Instagram



© NEWS.am STYLE