«Հարիի եւ նրա տատիկի կողքին եղիր»․ Ծառայապետի խորհուրդը Մեգան Մարքլին

19:47   15 դեկտեմբերի, 2018

Ծառայապետ Թոլ Բարրելը, որը երկար ժամանակ ծառայել է արքայադուստր Դիանային, Մեգան Մարքլին խորհուրդ է տվել։

«Հարիի եւ նրա տատիկի կողքին եղիր․․․ կամ դու տհաճությունների մեջ կհայտնվես», - Express.co-ն ցիտում է 60-ամյա ծառայապետին։ Նա նաեւ Մեգանին ասել է, որ նա օգտագործի Սուրբ ծննդյան տոնը, որպեսզի թագուհուն տեղյակ պահի գործերի մասին։

Ամեն տարի, Սուրբ ծնունդին թագավորական ընտանիքը հավաքվում է Սանդրինհեմյան պալատի իրենց նստավայրում։ 60-ամյա Բարրելի խոսքերով չորս օր նրանք նշում են  տոնը․ ընդունում են հյուրեր, կազմակերպում են նախաճաշեր, երեկույթներ․․․ Այդ շրջանում պալատը լի է «ամենակարեւոր մարդկանցով», այդ իսկ պատճառով թագուհու եւ նրա հարազատների համար այն համարվում է «տարվա ամենալարված շրջանը»։

Ծառայապետը նշել է, որ Մեգան Մարքլի համար դա «ուրիշ իրականություն է»։

Ի դեպ, հայտնի է, որ Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը տոները կնշեն Մեգամ Մարքլի եւ նրա ամուսնուց առանձին։



© NEWS.am STYLE