Վառ կարմիր շրթներկ, հագուստ ու փայլեր․ Հռիփսիմե Հակոբյանի նոր լուսանկարը

18:48   15 դեկտեմբերի, 2018

Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները: Հռիփսիմեն նաեւ արձագանքում է, թե լավ, թե վատ մեկնաբանություններին։

Այս անգամ Հռիփսիմեն, ով միշտ զարմացրել է իր ոճային լուծումներով ու կերպարով, միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է ալ կարմիր շրթներկով, նույն գույնի վերնազգեստով եւ գլխարկով, իսկ ահա պիջակի բացվածքը թույլ է տալիս նկատել արծաթափայլ վերնաշապիկը։ Լուսանկարին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հռիփսիմե Հակոբյանը ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ ջերմ լուսանկարէր հրապարակել, որին կից նա օգտագործել էր «Իմ սեր» հեշթեգը։



© NEWS.am STYLE