Սոֆյա Պողոսյանը հմայիչ կերպարում

19:19   15 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին ներկայացել է մեղմ դիմահարդարմամբ։ Քնքուշ լուսանկարին կից Սոֆյան կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Յուրաքանչյուր գույն գեղեցիկ է։ Կարևորը ճիշտ երանգ գտնելն է»։

Սոֆյա Պողոսյանն ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին կրում էր ամառային, արծաթափայլ վերնաշապիկ։

Լուսանկարին կից Սոֆյան մեջբերել էր Օշոյի խոսքերը․ «Արտասովոր լինելու ցանկությունը շատ սովորական ցանկություն է։ Լիցքաթափվել եւ լինել սովորական՝ իրականում արտասովոր է»։



© NEWS.am STYLE