Դիանա Գրիգորյանի հրապուրիչ լուսանկարը

20:08   15 դեկտեմբերի, 2018

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դերասանուհի-սցենարիստն իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է հրապուրիչ կերպարում․գունառատ զգեստ եւ նուրբ դիմահարդարում։ Լուսանկարին կից Դիանա Գրիգորյանը նշել է դիմահարդարի էջի հասցեն։

Ավելի վաղ դերասանուհի-սցենարիստն իր էջում հրապարակել էր մի լուսանկար, որում նա միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել էր անսովոր կերպարում։ Դիանան կանգնած էր եկեղեցու մուտքի մետ, նրա ձեռքերում առկա էր զենք, իսկ հագին՝ զինվորական վերնազգեստ։ Լուսանկարին կից սցենարիստը մեկնաբանութոյւն չէր թողել։



© NEWS.am STYLE