Աստղիկ Սաֆարյանը հերթական անգամ ներկայացել է ոճային կերպարում

21:38   15 դեկտեմբերի, 2018

Աստղիկ Սաֆարյանը, թերեւս, հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուք։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Հմայիչ երգչուհին իր Instagram-ի Story հավելվածում, որում ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, նոր, ոճային ու հմայիչ լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է ամբողջությամբ սեւ հանդերձանքով․ սեւ, կարճ զգեստ, մարմինն ընգրկող տաբատ, ձմեռային կոշիկներ։ Աստղիկը կրում է նաեւ իր սիրելի աքսեսուարը՝ մորթե գլխարկ։ Լուսանկարին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ երգչուհին լուսանկարներ էր հրապարակել, որոնք արված էին նկարահանման հրապարակում։ Երգչուհու հագուստն ընդգծում էր նրա կառուցվածքը։



© NEWS.am STYLE