Իննա Խոջամիրյանի շքեղ տեսքը

22:32   15 դեկտեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է շքեղ տեսքը։ Լուսանկարին կից Իննան կատարել է հետեւյալ գրառումը․

«Ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել Ձեր այս weekend-ը։ Ինձ հետաքրքիր գաղափարներ կամ լավ ֆիլմեր կառաջարկեք»։

Ավելի վաղ Իննա Խոջամիրյանը Instagram-ի Story հատվածում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, պատասխանել էր իրեն ուղղված հարցերին։ Հարցերից մեկին ի պատասխան Իննա Խոջամիրյանը մանկության տարիներին արված լուսանկար էր տեղադրել։



© NEWS.am STYLE