Կարճ կիսատաբատ, ուսը բաց, գործած վերնազգեստ․ Տաթեւ Սարգսյանի ձմեռային լուքը

23:23   15 դեկտեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհին միկրոբլոգի իր էջի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է իր ձմեռային լուքը․ կարճ կիսատաբատ, ուսը բաց, գործած, տաք վերնազգեստ, ձմեռային կոշիկներ։ Լուսանկարին կից Տաթեւը մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին ոճային լուսանկար էր հրապարակել ու գրել. Ոճային լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Էլ առաջվա պես չես սիրում ուրիշներին․ սիրում եմ քեզ։ Շրջադարձի ես ենթարկվում՝ շրջվում ու վերադառնում ես մոտդ։ Ուրիշ մեկի թիկունքին հենվել էլ չես ուզում․ քեզ քո երկու ոտքերը լրիվ հերիք են այլեւս երբեք հավասարակշռությունդ ուրիշների առաջ չկորցնելու համար։

Ու միայն սառը հատակը երբեք չի օգտվի դրանից։ Թող ընդունեն քո խաղից դուրս կերպարը։ Եթե չընդունեն էլ, հերն էլ անիծած։ Հեռու մի տեղ ուղարկիր նրանց, որ քեզ խաղալիք կկարծեն։ Ու հեռվից նայիր՝ ոնց են կապիկանում նրանք, որ դեռ երեկ առյուծ էին։ Միշտ էլ այսպես ենք մեծանում, երբ շրջվում եւ վերադառնում ենք մեր իսկական էությանը՝ կատարելով կյանքի ամենամեծ շրջադարձը։ Էլ առաջվա պես չենք սիրում ուրիշներին․ սիրում ու պատկանում ենք մեզ»։



© NEWS.am STYLE