Ինչպես է Էմի Ադամսը հրաժարվել Բրեդ Փիթի հետ գրկախառնվելուց

14:06   16 դեկտեմբերի, 2018

Ամերիկացի դերասանուհի Էմի Ադամսը Ջիմի Քիմելի շոուի ժամանակ պատմել է, որ մի անգամ հրաժարվել է գրկախառնվել Բրեդ Փիթի հետ։

Բանն այն է, Փիթի ընկերությունը ֆինանսավորել է «Վիցե նախագահ» ֆիլմը, որում նկարահանվել է հենց ինքը՝ Ադամսը։ Նա կերտել է ԱՄՆ երկրորդ տիկին՝ Լինն Չեյնիի դերը։ Երբ դերասանը եկել է նկարհանման հրապարակ նրանք ողջագուրվել են, իսկ Փիթը փորձել է գրկել Ադամսին։ Սակայն, նա ետ է քաշվել։ Եվ ամենն այն պատճառով, որ նա հիվանդ էր կոնյուկտիվիտով։

«Ես պատմության մեջ դարձա առաջին կինը, որը Բրեդ Փիթի գրկախառնությանը պատասխանել է մերժումով», - ասել է հիաստաթված դերասանուհին։ Մնում է միայն կռահել, թե ինչ են իր մասին մտածում միլիոնավոր կանայք։

Աղբյուրը՝ Etcanada



© NEWS.am STYLE