«Ես սեռական հարաբերություն եմ ունեցել Ջենիֆեր Լոուրենսի հետ»․ պարծեցել է Հարվի Վայնշտեյնը

13:07   16 դեկտեմբերի, 2018

Թվում է, թե Հարվի Վայնշտեյնի մասնակցությամբ սկանդալները վերջ չունեն։ Վերջինը կապված է մի կնոջ հետ, որը ցանկացել է գաղտնի պահել անունը։ Նա հայտարարում է, որ 2013թ․-ին Վայնշտեյնը բռնի ուժով տիրացել է իրեն։ Իբր այդքան պատասխանատու պահին Վայնշտեյնն ասել է․ «Ցանկանու՞մ ես դերասանուհի դառնալ։ Ես սեռական հարաբերություններ եմ ունեցել Ջենիֆեր Լոուրենսի հետ եւ տես, թե որտեղ է նա հիմա։ Նա արդեն «Օսկար» ունի»։

Հարվի Վայնշտեյնը հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքը։ Ջենիֆեր Լոուրենսը, ում անունն արդեն մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է Վայնշտեյնի անվան շուրջ պտտվող սկանդալի ժամանակ նույնպես հերքում է։  Նրա պնդմամբ պրոդյուսերի հետ նրանց կապել է բացառապես աշխատանքային հարաբերությունը։

 «Սա հերթական սուտն է, որի օգնությամբ նա կարողացել է իր թակարդը գցել կանանց», - ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Լոուրենսը։

Ինչպես եւ Մերիլ Ստրիպը, Ջենիֆեր Լոուրենսը նույնպես պնդում է, որ Վայնշտեյնը երբեք ոտնձգությունների չի կատարել իր նկատմամբ։

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE