Քանյե Ուեսթը «հարձակվել է» Արիանա Գրանդեի վրա․ սկանդալային ռեփերը ոչ մի կերպ չի հանգստանում

10:13   16 դեկտեմբերի, 2018

Քանյե Ուեսթը Twitter-ում կրկին պարզաբանումներ է սկսել։ Մի քանի ժամ առաջ ռեփերը հրապարակայնորեն «հարձակվել է» Արիանա Դրանդեր վրա եւ հայտարարել, որ երգչուհին իրեն օգտագործում է։

Բանն այն է, որ երգչուհին մեկնաբանել է Քանյե Ուեսթի եւ Դրեյքի սկանդալը եւ կոչ է արել նրանց չվիճել։ «Տղաներ, ես գիտեմ, որ դուք վիճում եք համացանցում։ Սակայն, ես ու Մայլի Սայրուսն այսօր թողարկում ենք մեր նոր երգը, այդ իսկ պատճառով, խնդրում եմ, որ գոնե մի քանի ժամ չվիճեք։ Ողջ ուշադրությունը սեւեռել եք ձեզ վրա եւ թույլ չեք տալիս, որպեսզի աղջիկները «փայլեն»», - իր Twitter-ում գրել է Արիանան։

Ուեսթը որոշել է, որ այս կերպ Գրանդեն փի ար է անում իր հաշվին։ «Ես գիտեմ, որ Արիանան ասել է դա, որպեսզի նա լավը երեւա, իսկ դա ոչինչ չի նշանակում։ Սակայն, ինձ դուր չի գալիս նման մեկնաբանություններ ստանալ այն մարդուց, որը սիրում եւ հարգում է ինձ»։

«Այս ողջ հիմար վիճակն ազդել է իմ էմոցիոնալ վիճակի վրա, այդ իսկ պատճառով @ArianaGrande, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ, սակայն դեռ չես համոզվել, որ ամեն ինչ կարգին է, մի օգտագործիր ինձ՝ երգդ առաջ տանելու համար», - հայտնել է Քանյեն։ Կարճ ասած, միանգամայն անմիտ վեճ։

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE